Արկադի Չերչինյանն այցելել է Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։
Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն այս պահին կատարում է տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են շինաշխատանքների որակին, ժամկետներին առնչվող մի շարք հարցեր։