Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը:

Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը:

Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը 300 մետր հեռավորությամբ։

Տեղադրման տրամաբանությունը հիմնված է միջազգային փորձի վրա, որը թույլ է տալիս կամավորներին մինչև 6 րոպում հասնել դեպքի վայր՝ բարձրացնելով սրտի կանգի դեպքերում փրկվելու հավանականությունը։