Մոսկվա–Երևան չվերթը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվա–Երևան չվերթը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Այդ մասին հայտնել են  «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։

Նշենք, որ երեկ երկու ուղևորատար ինքնաթիռ Քամու պատճառով  չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Մոսկվայից եկած «Շիրակ Ավիայի» Boeing 737 ինքնաթիռը երկար ժամանակ պտտվում էր ՀՀ երկնքում և չէր կարողանում վայրէջք կատարել քամու պատճառով։ «Զվարթնոցից» հայտնեցին, որ Շարժա–Երևան ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Թավրիզում։