Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է առցանց աշխատող հաշվիչների միջոցով
ՀՀ 8 միջպետական ճանապարհների 14 կետերում տեղակայված առցանց աշխատող հաշվիչների միջոցով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ Դրանք արձանագրում են տվյալ կետում թեթև մարդատար, բեռնատար և կցորդով բեռնատար մեքենաների միջին օրական ինտենսիվությունը։
2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավտոտրանսպորտային միջոցների ինտենսիվությունը, բացառությամբ երկու կետի, աճել է։
Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է նաև շարժական հաշվիչների միջոցով։
Ստացված տվյալները հանդիսանում են HDM-4 տնտեսագիտական վերլուծության ծրագրի մուտքային տվյալ։ Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։