Հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման արդյունքում վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոզա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղու 9-րդ կիլոմետր) արտադրական գործունեության կասեցումը. այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: