Կառավարության որոշմամբ լրացումներ են արվել ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի № 2036-Ն որոշման մեջ

Կառավարության որոշմամբ լրացումներ են արվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի № 2036-Ն որոշման մեջ (ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի № 567-Ն որոշում)
Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափով Հայաստանի Հանրապետության տարածք սերուցքային կարագի ներմուծման համար լիցենզիա ստացած արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 16-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։
Չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները 2025 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 23-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ № 2036-Ն որոշմանբ սահմանված կարգով։