Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 5-11-ը
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (11.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.327 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 11-ը ներառյալ՝ 57.172 մլն.մ³: