13.05.2025 Քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

Մայիսի 13-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով: Հաշվետու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 175 հանրային ծառայող:

2024 թվականի ընթացքում կոմիտեում մշակվել են 5 օրենքների նախագծեր:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ այստեղ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հաղորդումը ներկայացնելուց հետո պատասխանում է պատգամավորների հարցերին: