Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանում
Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները ստիպում օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակից, Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ակցիայի նպատակն է վրացական կողմից ստանալ պատասխաններ և պարզաբանումներ՝ կապված Վրաստանի սահմանային անցակետերում հայկական բեռների արգելափակման, ուշացման և ստուգումների ձգձգման հետ։