Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։

Այս մասին, IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը։

Նրա խոսքով՝ այն փաստը, որ բանակցություններ են ընթանում և Թեհրանի ու Վաշինգտոնի կողմից դրանք շարունակելու մտադրության հաստատումը վկայում է, որ բանակցային գործընթացը կշարունակվի։