Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Այդ մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ։