Հանրապետության առանձին վայրերում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Հանրապետության տարածքում` 
Մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18- 19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում մայիսի  15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.8°C (1961թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        3.8°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     17.1°C