Ռուսաստանում գնաճի արագացում է նկատվել
Ռուսաստանում մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում գնաճը կրկնակի արագացել է նախորդ շաբաթվա համեմատ՝ 0.03%-ից հասնելով 0.06%-ի։ Այս մասին ասվում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության «Գնային ընթացիկ իրավիճակի մասին» վերանայված զեկույցում:
Նման դինամիկային առաջին հերթին նպաստել է սննդամթերքի հատվածը, որտեղ գներն աճել են 0.12%-ով։ Ոչ սննդային մթերքն էժանացել է 0.02%-ով, իսկ ծառայությունների գներն աճել են 0.08%-ով։
Տարեկզբից սպառողական գներն աճել են 103.28%-ով, ինչը մի փոքր բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 103.22%-ի համեմատ, իսկ մայիսի սկզբից՝ 0.07%-ով։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ տարեկան գնաճը դեռևս գերազանցում է 10%-ը, իսկ միանիշ թվերին անցնել հնարավոր կլինի հուլիսից ոչ շուտ։ Դեկտեմբերի վերջում կարգավորողը ակնկալում է գնաճի դանդաղում մինչև 7-8%, որպեսզի հաջորդ տարի այն վերադառնա թիրախային՝ 4%-ի մակարդակին։