Քննարկվում են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորությունները
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկել են Երևանի և Մարսելի միջև ուղիղ չվերթի մեկնարկի հնարավորությունները։
Ինչպես հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ֆրանսիական կողմը ներկայացրել է Մարսելի զբոսաշրջային գրավչությունները, իսկ հայկական կողմը՝ Հայաստանի պատմամշակութային և գաստրոնոմիկ զբոսաշրջության հնարավորությունները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին։
Սեպտեմբերին Մարսել քաղաքում նախատեսվում է մեծ ցուցահանդես, որտեղ կարևորվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի մասնակցությունը, որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ,Հայաստանի ճանաչելիությունն առավել ամրապնդելու համար։