Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշման ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։