Ռուսաստանի Բանկը՝ ֆինանսական շուկայի աճի տեմպերի մասին
Ներկայումս ՌԴ ֆինանսական շուկայի աճի տեմպերը դեռ բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն նպատակը, որը սահմանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2030 թվականը բազմապատկել ֆոնդային շուկայի կապիտալիզացիան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսական ֆոնդային շուկա – 2025» կոնֆերանսի ժամանակ:
«Եթե անգամ այս տեմպերով շարունակենք զարգանալ, ապա, իհարկե, չենք հասնի մեր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ մասնավորապես շուկայի բազմակի ընդլայնման և կապիտալիզացիայի ավելացման հարցում։ Նախագահի կողմից դրված խնդիրն է՝ արագացնել աճի այս տեմպերը», — նշել է Նաբիուլինան։
Նա ընդգծել է, որ սա անհրաժեշտություն է ռուսական տնտեսության, այդ թվում այն ընկերությունների համար, որոնք կարող են մեծ միջոցներ ներգրավել կապիտալ ֆոնդային շուկայի միջոցով։