Անի համայնքի բնակավայրերում կառուցվում են դպրոցներ, անցկացվում ջրագծեր. Շիրակի մարզպետի շրջայցը
Շիրակի մարզի 9 գյուղի 600 երեխա հաջորդ տարի կայցելի նոր կրթահամալիրներ, որոնք կառուցվում են Անի խոշորացված համայնքի երկու բնակավայրում: Մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է շինհրապարակ և հետևել անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկած աշխատանքներին: Մարզի տարբեր համայնքներում այս օրերին նույնպես սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով շինաշխատանքներ են: