Ջրամատակարարման դադարեցում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 18-ին ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Կարին և Սասունիկ գյուղերի, Աշտարակ քաղաքի Արա 2 թաղամասի, Օշական գյուղի Ձախափի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար