Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է խոշոր եղջերավորների սպանդի ծառայության փոխհատուցման ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 19-ին կազմակերպվել էր «Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրին» նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը:
Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։
Ծրագրի հիմնական նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։