Քննարկվել է ՍԱՊ համակարգի զարգացման ռազմավարության և 2023-2028 թթ․ ծրագրի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից:
Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովմանը: