Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանին նոր տարածք է հատկացվել

Կառավարության որոշմամբ, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի N 35 հասցեում գտնվող շենքային համալիրի 1-ին մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (1046,5 քմ. ընդհանուր մակերեսով)  հատկացնել «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնարանի գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս տրամադրել լրացուցիչ տարածք՝ համապատասխան մասնագիտական և հանրակրթական ուսումնական ծրագրերը պատշաճ իրագործելու համար։