Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանը

Այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր. 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հայտարարագիր չլրացնելու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց. «Մեր մասնագետների դիտարկմամբ՝ նման խնդիր չի առաջանում։ Կարծում եմ, սակայն, վերջնական պատասխան պետք է ակնկալել համապատասխան պատկան մարմիններից»ը։