ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները հետաձգելու նպատակով:
Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ որոշմամբ առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թ. մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թ. հունվարի 1-ից։
Որոշմամբ առաջարկվում է նաև դրոշմավորման ծածկագիր ստանալու հայտում ներառվող տվյալների ցանկում լրացնել ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը։