Աբովյանում վերակառուցվում է մանկապարտեզ, իսկ Կամարիսում և Մայակովսկիում կառուցվում են դպրոցներ

Աբովյանում վերակառուցվում է մանկապարտեզ, իսկ Կամարիսում և Մայակովսկիում կառուցվում են դպրոցներ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանի, Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Պավել Ցուգունյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Հովհաննես Աբրահամյանի հետ  այցելել է  ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի տարածք, շինարարների հետ զրուցել աշխատանքների ընթացքից:
Աբովյան քաղաքում այս պահին հիմնանորոգվում է 4 մասնաշենքով և 300 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ՝ շուրջ 830 մլն. դրամ ընդհանուր արժեքով։
Աբովյանի Մայակովսկի և Կամարիս բնակավայրերում,  ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մեկնարկել են դպրոցների կառուցման աշխատանքները:
Նշված բոլոր վայրերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, Մայակովսկիում  կառուցված էր նաև ապաստարան:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ:
Այցի բոլոր կետերում Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, վարչական ղեկավարների և շինարարների հետ քննարկվել են իրականացվող աշխատանքների որակը և սահմանված ժամկետների խստիվ պահպանումը: