Ստվերը Հայաստանի տնտեսության մեջ մոտավորապես 20 տոկոսի շրջակայքում է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ ստվերային եկամուտների ծավալը կազմում է 200-300 միլիարդ դրամ:

Էդուարդ Հակոբյանը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ ստվերը Հայաստանի տնտեսության մեջ կազմում էր 35-40 տոկոս, այսօր այն մոտավորապես 20 տոկոսի շրջակայքում է:

Առաջին չորս ամսվա պետբյուջեի մուտքերին անդրադառնալով՝ Հակոբյանը նշել է, որ աճը կազմել է 14,5 տոկոս, հավաքվել է 948.7 մլրդ դրամ: