Էդգար Զաքարյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով։

Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել Է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։

Շրջայցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ալյումինե արդյունաբերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև պետական կառույցների և արդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության հարցերը։