Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Բրենդլիդեր» հ/ձ ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ երևան, նորագավիթ փ․)։
մասնավորապես
- հատակների, առաստաղի, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։