ԱՄՆ-ն կկրկնապատկի պողպատի և ալյումինի մաքսատուրքերը
2025 թվականի հունիսի 4-ից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը կբարձրացվեն՝ 25 տոկոսից հասնելով 50 տոկոսի։
ԱՄՆ նախագահ Դոլարդ Թրամփի խոսքով, նպատակը ԱՄՆ-ի պողպատի արդյունաբերությունը խթանելն է և չինական ներկրումներից կախվածությունը նվազեցնելը։
Ըստ նրա, ԱՄՆ Steel ընկերության և ճապոնական Nippon Steel-ի միջև կնքված համագործակցության արդյունքում մոտ 14 միլիարդ դոլարի ներդրում կուղղվի Փենսիլվանիայում պողպատի արտադրության զարգացմանը։ Նրա խոսքով՝ այս քայլերը միտված են աշխատատեղերի պահպանմանն ու ամերիկացի աշխատողների խրախուսմանը։
«Չեն լինի պաշտոնանկություններ, չի լինի աութսորսինգ։ Ամերիկացի յուրաքանչյուր պողպատագործ շուտով կստանա արժանի պարգև՝ հինգ հազար դոլարի չափով»,– ասել է Թրամփը։