ՀՀ Տավուշի մարզպետը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Գորիսում մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվում է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացման, տեղական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի ընդլայնման նպատակով։
Համաժողովին մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետի աշխատակազմի եւ Իջեւանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում կազմակերպվել է «Տարածքների տնտեսական զարգացում» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում զեկույցով հանդես է եկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Իր խոսքում մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզում Օ-դը-Սեն նահանգի հետ իրականացված համատեղ ծրագրերը՝ շեշտադրելով դրանց նշանակությունը ենթակառուցվածքների զարգացման, համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման եւ բնակչության կենսապայմանների բարելավման տեսանկյունից։
Առ այսօր իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝
  • Խաշթառակ-Դիտավան ջրանցքի հիմնանորոգում-14,5կմ
  • Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցում-5,5կմ
  • Երկու ագրոբազաների կառուցում և գյուղտեխնիկայի տրամադրում
  • Անասնաբուծության ծրագիր՝ 50 գլուխ «Ֆլեգվի» ցեղի կաթնամսատու
  • Երինջների և «Ջերսի» ցեղի հղի 80 երինջների ներմուծում
  • Անասնապահական համալիրի հիմնում Լուսաձորում
  • Այգիների հիմնման ծրագիր և այն: