Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`
Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։  Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում  հունիսի  3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի  5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    36.6°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        5.6°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    20.7°C