finport.am. Բաց նամակ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի շուրջ. Արա Քառյան

Բաց նամակ՝ ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ կենտրոնական բանկին, Web3 համայնքին և լայն հանրությանը: Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:
Հարգելի գործընկերներ, շահագրգիռ կողմեր, ի սկզբանե ներգրավված լինելով մեր երկրի համար կրիպտոակտիվների մասին չափազանց կարևոր օրենսդրական կարագավորման գործընթացին, այդ թվում՝ կոնկրետ բազմաթիվ առաջարկների տեսքով և օբյեկտիվորեն գնահատելով ստեղծված իրավիճակը, սույն բաց նամակով  դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ  կառավարությանը, ՀՀ կենտրոնական բանկին և Web3 կրիպտո համայնքին և լայն հանրությանը:   
Մեր նպատակն է խթանել ՀՀ-ում կրիպտո կարգավորման ազային օրենքի ընդունումը՝ առաջադեմ, անվտանգ և նորարարությանը նպաստող իրավական հիմքով, միտված՝ թվային ակտիվների կայուն ինտեգրմանը մեր ֆինանսական և տնտեսական էկոհամակարգին, Հայաստանի ճկուն և նորարարական տեխնոլոգիական ներուժի զարգացմանը:
«Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծի ընթացող կոշտ օրենսդրական քննարկումները ի սկզբանե հատվում է երկու մոդելներին.
- Եվրոպական «MICAR» մոտեցումը, որի հիմքով կառուցվել է ԱԺ-ում գտնվող «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, որն կրիպտո համապատասխանությունը ներդնելու համար հենվում է ավանդական ֆինանսական ենթակառուցվածքների և բանկերի վրա։
- ԱՄՆ և Սինգապուրի մոդելները, որոնք ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, շահառուների պաշտպանության պատասխանատվության խնդիրը դնում են անմիջապես կրիպտո ինդուստրիայի վրա, ներառյալ՝ բորսաները, միջնորդները, պահառուները,  կրիպտոփողերի թողարկողները և DeFi ինտերֆեյսները։
Ինչու՞ Հայաստանում նպատակահարմար չէ ԵՄ-ի կրիպտոակտիվների շուկաների կարգավորման՝ MICAR-ի պարզունակ պատճենի ներդնումը:
Չնայած ԵՄ-ի կողմից «Կրիպտոակտիվների շուկաների կարգավորումը» (MICAR) ապահովում է համապարփակ և բարձր կառուցվածքային կարգավորող շրջանակ, կան հիմնավոր պատճառներ, որ այն ռացիոնալ  չէ Հայաստանի թվային զարգացման ներկայիս փուլի համար:
- MICAR-ը դեռևս նոր է ուժի մեջ մտնում, այն չի գործել մինչև 2025 թ., իսկ կրիպտոփողերի և ծառայություն մատուցողների համար նախատեսված հիմնական դրույթները լիարժեք ուժի մեջ կմտնեն միայն 2025 թ.: Ըստ այդմ,  MICAR-ը չի փորձարկվել իրական կիրառման մեջ:
- Հայաստանը ռիսկի է դիմում ընդունելու մի մոդել, որը կարող է դեռևս շատ վերանայումների կարիք ունենալ, երբ Եվրոպան սկսի իրական ներդրումը և ազդեցության գնահատումները:
MICAR-ը լռելյայնորեն գերկարգավորում է
- MICAR-ը թողարկողների և ծառայություն մատուցողների վրա դնում է լայնածավալ համապատասխանության և կապիտալի պարտավորությունների բեռ, որը նույնիսկ ԵՄ և միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունները դժվարանում են հաղթահարել:
- Փոքր կամ միջին չափի հայկական ստարտափների և տեխնոլոգիական  ընկերությունների համար նման համապատասխանության պահանջները կարող են արգելանք լինել, ինչը կխոչընդոտի ֆինտեխ ձեռներեցությանը և օտարերկրյա ներդրումներին:
MICAR-ը բանկային ոլորտը դարձնում է «դարպասապահ»:
- MICAR-ը կիրառում է AML/CFT պահանջների անուղղակիորեն՝ բանկային համակարգի միջոցով պահպանում, ստեղծելով՝ կառուցվածքային խոչընդոտներ կրիպտո կազմակերպությունների ներդրման և սպասարկման համար:
- Այս մոդելը իշխանություն է տալիս պահպանողական բանկային հաստատություններին, որոշել, թե ով է՝ «բավականաչափ համապատասխան գոյության համար», ստեղծելով՝ «ֆինանսական բացառման» ռիսկ օրինական ստարտափների համար։
Նյութն ամբողջությամբ՝ finport.am