Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից և հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում չանհանգստանալ։