Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրին

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:
Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է 50% փոխհատուցում, իսկ կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բնակիչների կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝ մինչև 70%-ի։
 Ծրագրի 2-րդ բաղադրիչով շահառուներին կտրամադրվի վարկ՝ 2% տոկոսադրույքով, իսկ վերոնշյալ հատուկ խմբերի համար՝ 0%։
Նախարարությունում հայտնել են նաև, որ նախատեսված է խելացի անասնաշենքերի երեք մոդել՝
20-25 գլուխ՝ մինչև 30 մլն դրամ
40-45 գլուխ՝ մինչև 46 մլն դրամ
95-100 գլուխ՝ մինչև 114 մլն դրամ:
Այլ մանրամասներ՝ Էկոնոմիկայի նախարարության կայքում