ՆԳՆ շրջիկ ծառայություններ Տավուշի մարզի երկու բնակավայրում
Հունիսի 5-ին՝ ՆԳ նախարարի հրամանի համաձայն, ծառայություններ կմատուցվեն Տավուշի մարզի հետևյալ բնակավայրերում․
- ժամը 11:30-13:30-ը՝ Աչաջուր՝ գյուղապետարանի հարևանությամբ,
- ժամը 14:00-16:00-ը՝ Սևքար՝ գյուղապետարանի հարևանությամբ,
Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր շաբաթ նախատեսված այցերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Իսկ հունիսի 12-ին նույն համայնքներում կիրականացվեն հունիսի 5-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։