«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան»-ի կարգավիճակը փոխվել է
Հունիսի 5-ի նիստում կառավարությունը ընդունեց որոշում ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու, ինչպես նաև գույք հետ վերցնելու և ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին:
Հիմնավորման մեջ նշված է, որ նման որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.9 Մշակույթ» բաժնի 1-ին կետի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: