Արտոնություն «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ»-ին
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն տվեց «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ»-ին. գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարվեց:
«ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է ներմուծել և թելերի արտադրությունում ոօգտագործել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և (կամ) նյութեր:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 634․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31․8 մլն դրամ։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 634․9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 177 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 56-ի՝ 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։