ՀՀ ԲՏԱՆ հայտարարում է մրցույթ` կիբեռանվտանգության ուղղությամբ հաքաթոնի իրականացման նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում հայտարարում է կիբեռանվտանգության ուղղությամբ հաքաթոնի իրականացման նպատակով մրցույթ:
«Գործնական հմտությունների կատարելագործում» միջոցառման շրջանակում 2025 թվականի հուլիսի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունենալու կիբեռանվտանգության ուղղությամբ հաքաթոն», որի շրջանակում կներգրավվի մինչև 80 մասնակից: Միջոցառման շրջանակում թիմերն իրենց տեխնոլոգիական լուծումները կառաջարկեն ներկայացված խնդիրների լուծման նպատակով:
Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով: Միջոցառման բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ: Մրցույթը հրապարակվել է 2025 թվականի հունիսի 6-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 23-ը:
Միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով