Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, այսօր առավոտյան հաղորդել է  Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնել են, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, նշել են Ազգային անվտանգության ծառայությունից՝ առանց այլ մանրամասների։

Բաքուն առայժմ որևէ տեղեկություն չի հայտնել սյունեցի պատանիների մասին: