Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են, տեղեկությունը հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Հիմա մոտս են»,- ասաց համայնքի ղեկավարը:

Քիչ առաջ ԱԱԾ-ն հաստատեց այս տեղեկությունը։

«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- հայտնում են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում: