Ոսկեվազում ջերմոցային տնտեսությունից տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում:
Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար:
Մանրամասները՝ տեսանյութում