Ծովինարում մեկնարկել են դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են 578 տեղանոց դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 635 միլիոն դրամ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 30 ամսվա ընթացքում։
Դպրոցական նոր շենքը կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտի տարածքում, հետևապես շինարարությունը ոչնչով չի խանգարում դասերի կազմակերպմանը։
Դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է՝ փորվել է նկուղային հարկը, իրականացվում են բետոնացման աշխատանքներ։
Աղբյուրը՝ armenpress.am