Էկոնոմիկայի նախարարությունը 2024թ. իրացրել է բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 96 տոկոսը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2024թ. կազմել են 72.4 մլրդ դրամ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ միջոցների իրացումը կազմել է 96.4 տոկոս։ Ընդհանուր առմամբ, գերատեսչությանը հատկացվել է մոտ 90 մլրդ դրամ: «Նախարարությունն իրականացնում է 10 ծրագիր: Սկզբնական շրջանում այդ ծրագրերը ներառում էին 68 միջոցառում, սակայն գերատեսչությունը կարողացել է իրացնել միայն 10 ծրագիր՝ 63 միջոցառումով»,- ավելացրել է Հովհաննիսյանը: