Ավանում ավտոբուսների պարբերականության խնդիր կա. Ավինյանը հանձնարարական տվեց
Վերջին շրջայցի ընթացքում Ավան վարչական շրջանում ավտոբուսների պարբերականության հետ կապված խնդիրներ կային: «Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս։ Մի հատ հասկանանք՝ որ կետերում է հիմնական խնդիրը և ուշադրության կենտրոնում պահենք, լուծենք»,–, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ի պատասխան, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ասել է. «Շատ լավ, պարոն քաղաքապետ, գծային հսկիչներին կհանձնարարենք, որ ուշադրություն դարձնեն խնդիրը վերացնեն պարբերականության հետ կապված»։