2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
Հայաստանում հիփոթեքային հարկի վերադարձն իր գագաթնակետին կհասնի հաջորդ տարի՝ գերազանցելով 100 մլրդ դրամը։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Պատասխանելով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին՝ Հակոբյանը նշեց, որ առաջնային շուկայում բնակարան գնող հիփոթեք վճարողներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 68,6 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի համեմատ 32%-ով ավելի է: Կոմիտեի սպասումների համաձայն` 2025 թվականին այս ծավալը կկազմի մոտ 95 մլրդ:
«2026 թվականին մենք, ամենայն հավանականությամբ, կհատենք 100 մլրդի սահմանը, որից հետո աստիճանական կրճատում կսկսվի», – ասաց Հակոբյանը։
ՊԵԿ ղեկավարը բացատրեց, թե ինչու է փաստացի եկամտահարկի վերադարձն աճում, թեև ծրագիրն աստիճանաբար կրճատվում է։ 2025 թվականին վերադարձը այլևս չի գործում Երևանում կառուցվող նոր շենքերի համար, սակայն դեռ շարունակում են բնակարաններ գնել նախկինում կառուցված շենքերում։
Այս միտումը կշարունակվի նաև 2026 թվականին, որից հետո վերադարձն իսկապես կսկսի նվազել։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru