2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38.8%-ով
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 1,858.4 հազար լիտր գինի, որից 283.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 38․8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 28%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 76.7%-ով և կազմել 833.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 7%-ով և կազմել 431.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 4․7%-ով՝ կազմելով 6,964.6 հազար լիտր։