2025թ. ապրիլին գրանցված իրավաբանական անձանց թիվը
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի ապրիլին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են.
- Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,209
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 764
- Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 30
- Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 12
- Առանձնացված ստորաբաժանում (Ոչ առևտրային) (ԱՍ)՝ 11
- Հիմնադրամ (ՀՄԴ)՝ 5
- Համատիրություն (ՀՄՏ)՝ 5
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 1
- Առանձնացված ստորաբաժանում (ԱՍ)՝ 2
- Կուսակցություն (ԿՍ)՝ 1
- Արհեստակցական կազմակերպություն (ԱՐՀԿ)՝ 1
- Պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)՝ 1
- Սպառողական կոոպերատիվ(Ս/Կ)՝ 1