Պետությունը նախատեսում է 2026-ին համայնքներին տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի

Պետությունը նախատեսում է 2026 թվականին համայնքների տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի: 

«2024-ին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան, ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Նա նկատեց, որ 31 մլրդ դրամի սուբվենցիա է տրամադրվել նախորդ տարի, բարելավվել է ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները, որը միտված է եղել տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև հնարավոր բևեռացման մեղմմանը:

«Այդ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5-ական միլիոն դրամ: Առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքներից յուրաքանչյուրին տրվել է 50-ական մլն դրամ դոտացիա: Դոտացիայի չափը շարունակական աճում է: 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կաճի շուրջ 54 տոկոսով»,-ասաց նախարարը