Քաղաքապետ. Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում
Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, նշել է, որ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա վերաբերում է նաև տրամվային: