2025թ. Սևանա լիճ բաց է թողնվել 38 հազար 800 «Ամառային» եւ 36 հազար «Գեղարքունիքի իշխան» մանրաձուկ. նախարար

Այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել 38 հազար 800 «Ամառային» իշխանի եւ 36 հազար «Գեղարքունիքի իշխանի» մանրաձուկ։ 

«2024թ. մենք Սեւան բաց թողեցինք 87 հազար 300 «Ամառային» իշխանի եւ 302 հազար «Գեղարքունիքի» իշխանի մանրաձուկ։ Այսինքն՝ մոտ 389 հազար մանրաձուկ»,- այսօր ԱԺ-ում ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ։

Մինչեւ տարեվերջ այս թիվը նախատեսվում է հասցնել 520 հազարի։ «Մենք ձգտում ենք աստիճանաբար մեծացնել այս թվերը՝ հասցնելով դրանք մինչեւ 1 միլիոնի»,- ավելացրել է նախարարը։