Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 4-10-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •  Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին
  •  Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին
  •  Արաբկիրում՝ հունիսի 6-ին,
  •  Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Նոր Նորքում՝ հունիսի 4-ին, 9-ին և 10-ին,
  •  Կենտրոնում՝ հունիսի 4-ին և 9-ին,
  •  Շենգավիթում՝ հունիսի 10-ին,
  •  Արաբկիրում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։